Սնունդը և առողջությունը
Առողջ սննդի յոթ համակցություն. civilnet.am
Նորություն չէ, որ կաթը նպաստում է ոսկրերի ամրությանը, իսկ գազարը լավացնում տեսողությունը: Սակայն որոշակի սննդամթերքներ միասին ուտելով կարելի է ավելի լավ պայքարել հիվանդությունների դեմ: Ներկայացնում ենք մի քանի տարբերակ:
1․ Կալցիում + ինուլին = առողջ ստամոքս, ուժեղ ոսկրեր
Եթե խնդիրներ կան մարսողության հետ, պետք է իմանալ ինուլինի մասին, որն օգնում է մարսողական համակարգում «լավ» բակտերիաների ճիշտ քանակի պահպանմանը: Ինուլինը նաև օգտակար է ոսկրերին, քանի որ նպաստում է կալցիումի յուրացմանը: Ինուլինի լավ աղբյուր են արտիճուկը, սոխը, սխտորը, բանանը, ամբողջական ցորենի ալյուրը և այլն: Կալցիումի լավ աղբյուր են կաթը, յոգուրտը, պանիրը, բրոկոլին, կաղամբը, սաղմոնը, նուշը, բրինձը և այլն:
Մի քանի տարբերակ
- վարսակի փաթիլների շիլա՝ մեջը կտրտած բանան,
- գրիլ արած ծնեբեկ՝ պարմեզան պանրով:
2. Կալցիում + վիտամին D = ուժեղ ոսկրեր
Մեր օրգանիզմը բավականին շատ D վիտամինի կարիք ունի կալցիումի յուրացման համար: Վիտամին D պարունակվում է սաղմոնի, թունայի, ձվի դեղնուցի, նուշի և այլնի մեջ:
Հետաքրքիր համադրություններ են.
- գրիլ արված սաղմոնը՝ կաղամբով,
- օմլետը բրոկոլիով և պանրով,
- թունա ձուկը ցածր յուղայնությամբ պանրով և ամբողջական ցորենի հացով:
3․ Վիտամին E + վիտամին C = սուր տեսողություն
E վիտամինն օգնում է կանխարգելել կուրության գլխավոր պատճառներից մեկը՝ մակուլյար դեգեներացիան, համատեղելով այն C վիտամինի հետ:
Վիտամին E պարունակվում է նուշի, գետնանուշի, արևածաղկի և այլնի մեջ:
C վիտամինի հրաշալի աղբյուր են ցիտրուսային մրգերը, կիվին, բուլղարական պղպեղը, բրոկոլին, լոլիկը, ելակը, կարտոֆիլը և այլն:
Կարելի է.
- գետնանուշի կարագ քսել հացի վրա՝ ավելացնելով ելակներ,
- աղցանի մեջ ավելացնել մանդարին և նուշ:
4. Երկաթ + վիտամին C = ավելի շատ էներգիա
Եթե անընդհատ հոգնածություն ես զգում, հնարավոր է, որ երկաթի պարունակությունն արյան մեջ պակաս լինի: Երկաթն օգնում է թթվածինը մատակարարել մկաններին, ուղեղին և ամբողջ օրգանիզմին: Իսկ հիվանդության դեմ պայքարող C վիտամինն օգտակար է ատամների, սրտի և մաշկի համար, օգնում է երկաթի յուրացմանը:
Երկաթ պարունակվում է սպանախի, վարսակի փաթիլների, սև և կարմիր լոբիների, կարմիր մսի, ձվի մեջ:
Իսկ C վիտամին պարունակվում է ցիտրուսների, պղպեղների, կիվիի, ելակի և այլնի մեջ:
Կարելի է համատեղել հետևյալ կերպ.
- սպանախով և նարնջով աղցան
- վարսակի փաթիլների շիլա՝ ելակներով:
5. K վիտամին + ճարպեր = առողջ ոսկրեր և սիրտ
Ճարպերն օգտակար են, եթե ճիշտ ճարպեր օգտագործել: «Լավ» ճարպերը շատ օգտակար են՝ նվազեցնում են «վատ» խոլեսթերինը և օգնում են, օրինակ, K վիտամինի յուրացմանը: Իսկ K վիտամինն անհրաժեշտ է ոսկրերի ամրացման և արյան մակարդման համար:
K վիտամինի աղբյուր են սպանախը, բրոկոլին, կաղամբը, բրուսելյան կաղամբը և այլն:
Ճարպերի լավ աղբյուր են ցանկացած տեսակի ընկուզեղենը, ձեթերը՝ ներառյալ զեյթունինը, ավոկադոն և այլն:
6. Բետա կարոտին + ճարպեր = փայլուն մաշկ
Մոռացիր ծերացման դեմ պայքարող բոլոր քսուկները: Բետա կարոտինը, որի յուրացման համար անհրաժեշտ են ճարպեր, վերածվում է A վիտամինի, ինչն էլ մաշկին տալիս է երիտասարդական փայլ: Վիտամին A-ն օրգանիզմում կենտրոնական դեր ունի առողջ իմունիտետի և վերականգնողական համակարգերի համար, բայց առանց «լավ» ճարպերի այն չի յուրացվի:
Բետա կարոտինի լավ աղբյուր են գազարը, ծիրանը, քաղցր կարտոֆիլը, պապայան, սպանախը և այլն:
Ճարպերի լավ աղբյուր են ընկուզեղենը, արևածաղկի սերմերը, զեյթունի և այլ ձեթերը, ավոկադոն:
Համադրության օրինակներ.
- քաղցր կարտոֆիլը ցողել զեյթունի ձեթով և եփել ջեռոցում,
- գազարի հյութ սերուցքով:
7. Ցինկ + ծծմբային բաղադրիչներ = ուժեղ իմունային համակարգ
Ուշադրություն բոլոր սոխ և սխտոր սիրողներին: Այս 2 կծու բույսերն ավելին են անում, քան ուղղակի ուտեստին համ տալը: Դրանց մեջ պարունակվող ծծումբը նպաստում է ցինկի յուրացմանը:
Ցինկի լավ աղբյուր են բոլոր ամբողջական հացահատիկները՝ ներառյալ դարչնագույն բրինձը և ամբողջական հացահատկից հացերը:
Ուտեստներ․
- դարչնագույն բրինձ՝ կարամելացված սոխով,
- ամբողջական ցորենից հացի կտորի վրա քսել թեթև սերուցքային պանիր՝ վրան ավելացնելով մի քիչ կտրտած սոխ:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն